«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի կարողացել զսպել արցունքներն Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ հանդիպումից հետո (2:2)։
28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի համար սա վերջին տնային խաղն էր Թուրինում, իսկ հանդիպումից հետո նրան ճանապարհեցին երկրպագուների ու թիմակիցների ծափահարությունների ներքո։