«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է թիմի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիի խաղային որակների մասին։
«Նա ուժեղ, մկանուտ խաղացող է, կարողանում է գործել սահմանափակ տարածությունում։
Այն ֆուտբոլիստներից է, որ կարողանում են հանճարեղ լուծումներ գտնել եղած տարբերակներից։ Նա այն խաղացողն է, որի հետ սիրում են աշխատել բոլոր մարզիչները, դրա հետ մեկտեղ նա դեռ գոլեր էլ է խփում»,- Սպալետիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։