VBET ՀՊԼ 33-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորավանքին»։
Հանդիպման արդեն 29-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առջևում էին 3-0 հաշվով․ աչքի ընկան Նալբանդյանը, Ռուդոսելսկին և Իբրահիմը։
Սակայն հանդիպման 31-րդ և 48-րդ րոպեներին տանտերերի հարձակվող Մայրովիչը դարձավ դուբլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
Հանդիպման 80-րդ րոպեին «Նոայի» հարձակվող Գեղամ Հարությունյանը հավասարեցնում է խաղի հաշիվը։
Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3։
«Նոան» այս խաղից հետո վաստակել է 38 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում, «Նորավանքը»՝ 24 միավորով 7-րդն է։