Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի տնային մարզահագուստը։
Հավաքածուի հիմնական գույնը սպիտակն է, ուսերին գծերը` մանուշակագույն։ Ինչպես հայտնում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը, adidas-ի պատրաստած մարզահագուստն արտացոլում է ակումբի մեծ պատմությունը։ Բացի այդ, այն ունի հատուկ տարբերանշան՝ ի պատիվ Մադրիդի «Ռեալի» 120-ամյակի։