Մարոկկացի կիսապաշտպան Այուբ Բուադին, որը խաղում է ֆրանսիական «Լիլ» ակումբում, կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներից մեկում։
Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքով՝ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրվել խաղացողով։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է Բուադիի տրանսֆերի համար ծախսել 90 միլիոն եվրո։
Ավելի վաղ մամուլում հաղորդվել էր, որ Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը 18-ամյա կիսապաշտպանի հետ երկարաժամկետ պայմանագիր է նախատեսում կնքել մինչև 2031 թվականի կեսերը։
Այուբը «Լիլում» է 2023 թվականի ամռանից։

























































