Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան — Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tickets.ffa.am կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Տոմսերի արժեքը հետևյալն է.
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։ Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։ Հայաստան — Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:
Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան — Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին: