Հանգստյան օրերին և երկուշաբթի կայացան եվրոպական լիգաների հերթական տուրերի հանդիպումները։ Մի շարք լիգաներում արդեն պարզ են ՉԼ-ի խմբային փուլի ներկայացուցիչները, իսկ որոշ լիգաներում դեռ շարունակվում է պայքարն ուղեգրի համար։
Այս պահին հայտնի է ՉԼ-ի խմբային փուլի 32 մասնակցից 23-ը․
Անգլիա- «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի»
Իսպանիա- «Ռեալ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Սևիլիա»
Իտալիա- «Միլան», «Ինտեր», «Նապոլի», «Յուվենտուս»
Գերմանիա- «Բավարիա», «Բորուսիա», «Բայեր», «Լայպցիգ»
Ֆրանսիա- ՊՍԺ
Պորտուգալիա- «Պորտու», «Սպորտինգ»
Նիդեռլանդներ- «Այաքս»
Բելգիա- «Բրյուգե»
Ավստրիա- «Զալցբուրգ»
Շոտլանդիա- «Սելթիկ»
Ուկրաինա- «Շախտյոր»
Իսպանիայում, Գերմանիայում և Իտալիայում արդեն պարզ են բոլոր 4 մասնակիցները, իսկ ահա Անգլիայում դեռ թեժ պայքար է սպասվում վերջին ուղեգրի համար լոնդոնյան թիմերի՝ «Տոտենհեմի» և «Արսենալի» միջև։ Հայտնի չէ նաև Ֆրանսիայի երկրորդ մասնակիցը (երկրորդ տեղը զբաղեցրած թիմը)։