Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, թե ով կփոխարինի Ջորջիո Կյելինիին հաջորդ մրցաշրջանում թիմի ավագի դերում։
«Թիմն այս մրցաշրջանում ավելի մասնատվեց. մենք այդպես էլ չկարողացանք հաղթել Իտալիայի գավաթը։ Հաղթանակների բացակայության դեպքում խոսքերը չեն օգնի, հաջորդ մրցաշրջանում գործողություն է պետք։
Եթե խոսենք ավագի թևկապի մասին, ապա հաջորդ մրցաշրջանում այն կտրվի Լեոնարդո Բոնուչիին»,- մեջբերում է Ալեգրիին Football Italia-ն։
Նշենք, որ Կյելինին այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի թուրինյան ակումբը և, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի MLS-ում։