Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», ուզում է մնալ թիմում։ Բայց ակումբները չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի արժեքի շուրջ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
«Յուվենտուսը» 29-ամյա ֆուտբոլիստին 35 մլն եվրոյով գնելու կետ ունի, իսկ «Ատլետիկոն» չի ուզում զիջել գնի հարցում։ Իտալական ակումբն այս գինը բարձր է համարում ու պատրաստ չէ տրանսֆերի համար 20 մլն եվրոյից ավելի վճարել։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։