«Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է gazzetta.it-ը, կոլումբացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ թուրինցիները Մուրիելին ցանկանում են ձեռք բերել, որպեսզի լրացնեն Պաուլո Դիբալայի բացը, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Ծեր սինյորայի» կազմից։
Նշվում է, որ Դիբալան մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։ Մուրիելի պայմանագրի ժամկետը Բերգամոն ներկայացնող ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։
























































