«Մանչեսթեր Յունայթեդի» 29-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալը երկուշաբթի` մայիսի 16-ին, կժամանի Թուրին` պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու «Յուվենտուսի» հետ, որի կազմում ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկինում արդեն հանդես եկել է: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն` իր պաշտոնական կայքում:
Աղբյուրի փոխանցմամբ, աշխատավարձն առաջվա պես շարունակում է խնդիր հանդիսանալ հնարավոր վերադարձի համար, բայց Պոգբան դեռս տարբերակներ է ուսումնասիրում` կարիերան շարունակելու հետ կապված այն բանից հետո, երբ որոշեց, որ չի երկարաձգելու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, որի ներկայացուցիչները ևս բանակցություններ են սկսել Պոլի գործակալի հետ: «Մանչեսթեր Սիթին», սակայն, չնայած շշուկներին, հետաքրքրված չէ ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք` Պոգբան ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































