«Բենտոնիտ» ՖԱ-ի և Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտի ղեկավարության միջև կնքվել է պայմանագիր, որպեսզի մրցակիցներին թիմը հյուրընկալի այնտեղ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու արտոնագիր ստանալու դեպքում մեր տնային հանդիպումներն անցկացնելու ենք այս հիանալի մարզադաշտում»,- ասված է հայտարարության մեջ։