ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին.
«Այսպես կոչված Սուպերլիգայի գաղափարը խելահեղ է. դրա մեկնարկը կնշանակի ֆուտբոլի լիակատար ոչնչացում, սպորտի եվրոպական մոդելի վերջը։
Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը Սուպերլիգայի դագաղի վերջին մեխն է։ Հիմա մենք պետք է վերջնականապես վերջ տանք դրան, մեկընդմիշտ: Առնվազն 20 տարով:
Մեծ ակումբները ավելի շատ հանդիպումներ կանցկացնեն իրենց նման թիմերի դեմ, բայց կհանդիպեն նաև փոքր թիմերի հետ: Վերջիններս, իրենց հերթին, նույնպես կխաղան իրենց կատեգորիայի ակումբների հետ, և նրանք ավելի շատ հնարավորություններ կունենան դուրս գալու փլեյ-օֆֆ»,- ասել է Չեֆերինը STA-ին տված հարցազրույցում: