«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին պատրաստվում է տեղափոխվել այլ ակումբ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է, ուստի նա կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ:
Մոտ ժամանակներս խաղացողի գործակալները հանդիպում կանցկացնեն «Լացիոյի» ներկայացուցիչների հետ, ովքեր նոր առաջարկ են պատրաստում Ռոմանյոլիի համար։