Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերադարձել է Հայաստան: 2021 թվականի վերջում Արազը որոշել էր դադար վերցնել կարիերայում՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով:
32-ամյա Օզբիլիսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում՝ նշելով իր նախկին թիմին՝ Երևանի «Փյունիկին»:
Օզբիլիսն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
«Եթե ամեն ինչ լավ ընթանա ու կարողանա լավ մարզավիճակ հավաքել, կարող է պայմանագիր կնքել հայկական թիմերից մեկի, հավանական է՝ հենց «Փյունիկի» հետ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է լրագրող Արարատ Մամբրեյանը: