«Ռոման» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։
Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է հետաքրքրված արգենտինացու տրանսֆերով, հայտնում է Corriere dello Sport-ը։
Ինքը՝ 28-ամյա ֆուտբոլիստն ու իր շրջապատը, պատրաստ են մտածել «Ռոմա» տեղափոխվելու մասին:
Այս շաբաթ նախատեսված էր Դիբալայի գործակալի և հռոմեացիների ղեկավարության հանդիպումը, որը հետաձգվեց «Ֆիորենտինայից» «Ռոմայի» կրած պարտության պատճառով (0-2):