Հայտնի են դարձել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի պայմանագրի որոշ մանրամասներ:
Football-italia-ն հայտնում է, որ Սենեգալի հավաքականի պաշտպանի պայմանագրում կա կետ, ըստ որի 150 միլիոն եվրով այլ ակումբներ կարող են ձեռք բերել նրա տրանսֆերը։ Այդ կետը գործելու է գալիք ամռանը և հասանելի է միայն այն ակումբներին, որոնք ոչ Իտալիայից են:
«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին ձեռք բերելու մրցավազքը, գրում է Daily Mirror-ը:
Սակայն ֆուտբոլիստին իրենց կազմում տեսնելու համար պայքարին մասնակցում են նաև «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը»: Այս մրցաշրջանում 28-ամյա սենեգալացին 14 հանդիպում է անցկացնում Ա Սերիայի Ա-ում: