«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ստացել է մրցաշրջանի լավագույն մարզչի` Panchina D’Oro մրցանակը, որը տրվել է Ա Սերիայի մարզչական ասոցիացիայի կողմից։
Այս մրցանակը, սակայն, տրվել է 12 տարի ուշացումով, քանի որ այն վերաբերում է 2009/2010 մրցաշրջանին, երբ պորտուգալացի մասնագետը գլխավորում էր «Ինտերը»:
Այդ մրցաշրջանում միլանյան ակումբը հաղթեց Ա Սերիան, Իտալիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Այդ մրցաշրջանի ավարտին Մոուրինյուն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» և ի նշան բողոքի՝ չմասնակցեց մրցանակների հանձնման արարողությանը։