Մոհամեդ Սալահը ցանկանում է ռևանշի հասնել «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
2018-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպեցին «Լիվերպուլը» եւ «Ռեալը»: Այդ խաղում Սալահը վնասվածք ստացավ առաջին խաղակեսում և փոխարինվեց: Ի վերջո, այս խաղում հաղթեց իսպանական ակումբը:
«Ես հիշում եմ «Ռեալի» դեմ վերջին եզրափակիչը, կարծես երեկ էր: Մենք լավ ենք պատրաստվել: Հուսով եմ, որ «Լիվերպուլը» կկարողանա վրեժ լուծել առաջիկա եզրափակչում», — ասել է Սալահը Bein Sports-ին տված հարցազրույցում:
Այս տարի «Լիվերպուլը» և «Ռեալը» մայիսի 28-ին Փարիզում կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: