«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է հաջորդ ամռանը գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդ մասին հայտնում է Mirror-ը։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաների» ներկայիս ղեկավար Օլե Գունար Սուլշերըը աշխատանքից կազատվի, եթե թիմն ավարտի մրցաշրջանը Պրեմիեր լիգայի 6-րդ հորիզոնականից ցածր:
Ավելի վաղ նույն աղբյուրը նշում էր, որ վերջերս արգենտինացին հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»: