Հայաստանի Մ-15 հավաքականը մայիսի 12-ին իր վերջին՝ երրորդ հանդիպումն է անցկացել ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում՝ մրցելով Վրաստանի Մ-15 ընտրանու հետ։
Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի Մ-15 հավաքականը 0-2 հաշվով պարտություն է կրել, ինչի արդյունքում մրցակիցը, շրջանցելով մեր ընտրանուն, դարձել է մրցաշարի հաղթող:
Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 7 միավորով ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին։ 3-րդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 5 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականը նախորդ երկու խաղերում երկու հաղթանակ էր տարել՝ Մոլդովայի և Լիտվայի իր հասակակիցների նկատմամբ: