«Փյունիկի» 32-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական` նախապատրաստվելու առաջիկա հանդիպումներին։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
Այս պահին աշխատանքներ են տարվում` ֆուտբոլիստի վիզա ստանալու հետ կապված, որպեսզի վերջինս կարողանա ազգային թիմի հետ մեկնել արտագնա հանդիպումներին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը հունիսին կսկսի պայքարը Ազգերի լիգայում՝ մրցելով նախ Իռլանդիայի, ապա Շոտլանդիայի հավաքականների հետ:
Արտակ Դաշյանը վերջին անգամ 2014 թվականին է հրավիրվել Հայաստանի հավաքական: