«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։
«Պայմանագրի երկարաձգո՞ւմ։ Չգիտեմ։ Բայց կարևոր խաղացողների հետ պետք չէ դա անելը ձգել մինչև վերջին պահը․․․»,- Պերիշիչի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
33-ամյա Պերիշիչը միլանյան թիմում է 2015-ից։ Նրա պայամանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
2019-2020 թվականներին նա վարձավճարով խաղացել է Մյունխենի «Բավարիայում»։
























































