«Յուվենտուսի» գլխավոր Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը (2:4 լրացուցիչ ժամանակ).
«Մենք լավ խաղ ցուցադրեցինք, բայց վերջնամասը ձախողեցինք։ Մենք ունեինք խաղացողներ, որոնք լիովին պատրաստ չէին հանդիպմանը, բայց նրանք արեցին հնարավորը։ Արդյունքը հիասթափեցնող է, բայց մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել խաղացողներին ջանքերի համար։
Այս փորձը մեզ օգտակար կլինի: Ափսոս, որ այս մրցաշրջանում մենք չհաղթեցինք «Ինտերին»՝ ոչ Սերիա Ա-ում, ոչ էլ այսօր, թեև ցանկանում էինք վրեժ լուծել [առաջնության 0-1-ի համար]։
Կարող եմ միայն շնորհավորել «Ինտերին», իմ տղաներին և մրցավարին լավ խաղի համար։
Հայտնվելով թոփ-4-ում` մենք արդեն ինչ-որ բանի ենք հասել, չնայած հունվարին թվում էր, թե դա անելը չափազանց դժվար է լինելու։ Այս մրցաշրջանում մենք ոչ մի գավաթ չենք նվաճել: Մենք պետք է պահպանենք այդ զայրույթը հաջորդ մրցաշրջանի համար»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
























































