«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է մրցաշրջանի մնացած հատվածում թիմի առաջադրանքների մասին։
«Ուզում ենք հաղթել մնացած բոլոր տիտղոսները, ամբողջովին ներդնել մեր ուժերն ու արժանի արդյունքի հասնել։ Դրանում որոշիչ կլինեն մանրուքները, որովհետև յուրաքանչյուր պահ կարող է որոշիչ լինել։ Մենթալիտետն ու մոտեցումը որոշիչ նշանակություն ունեն»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։
Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է և երկու միավորով է հետ մնում առաջատար «Միլանից»։
Հիշեցնենք՝ երեկ «Ինտերը» 4-2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու հռչակվեց Իտալիայի գավաթակիր։