Անգլիական Պրեմիեր լիգայի մի քանի թոփ ակումբներ դիտարկում են կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու տարբերակը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, հայտնում է Daily Express-ը:
Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»։ Վերջինիս կազմում բրազիլացին խաղացել է 2013 թվականից մինչև 2018 թվականը: «Բարսելոնան» պատրաստ է մոտ 80 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից:
Այս մրցաշրջանում Կոուտինյոն բոլոր մրցաշարերում Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 7 գոլ և 8 գոլային փոխանցում կատարել: