Չեմպիոնների լիգայի «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև եզրափակիչ խաղը կսպասարկի ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենը։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Տյուրպենին կօգնեն եզրային մրցավարներ Նիկոլյա Դանոն ու Սիրիլ Գրենգորը։ Չորրորդ մրցավարը կլինի Բենուա Բաստյենը, իսկ VAR-ի վրա կաշխատի Ժերոմ Բրիսարը։
ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզում։