Իտալիայի գավաթի եզրափակիչ «Յուվենտուս»-«Ինտեր» խաղում սպասվում է անշլագ:
Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում կայանալիք խաղի բոլոր 68.000 տոմսերը վաճառվել են, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կկազմի ավելի քան 5 միլիոն եվրո․ սա մրցաշարի նոր ռեկորդ է։ Նշենք, որ նախկին ռեկորդը կազմել է 4,16 մլն եվրո։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































