Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը:
Ապրիլի լավագույն մարզիչ է ճանաչվել Եղիշե Մելիքյանը:
Նրա գլխավորությամբ «Փյունիկը» ապրիլին անցկացրած խաղում տարել է 4 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի:
Ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արթուր Միրանյանը:
«Ուրարատուի» հարձակվողը նախորդ ամիս անցկացրեց 5հանդիպում ու դարձավ 7գոլի հեղինակ:
Լավագույնները որոշվել են փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ: