Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
Ինչպես հայտնում է As-ը, կիսապաշտպանին արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկվել երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
«Ես արդեն խոսել եմ նրա հետ, և նա շատ լավ գիտի, թե ինչ եմ մտածում ես և ինչ է մտածում ակումբը:
Նա պետք է իր համար լավագույն որոշումը կայացնի։ Հիանալի կլինի, եթե վերջինս մնա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտին։