«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է ՉԼ եզրափակիչ «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի մասին։
«Բոլոր եվրոպական թիմերը վախենում են «Ռեալից», իսկ «Ռեալը» վախենում է «Բարսելոնայից»։ Բայց անձամբ ես վստահ եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի ՉԼ-ն։ Այն «Ռեալից» ուժեղ է»,- Անրիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը։
ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հիշեցնենք՝ 2018-ի ՉԼ եզրափակչում «Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։