Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում առաջին անգամ ռիսկի է դիմում բաց թողնել Չեմպիոնների լիգայի մրցաշարը:
Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց Պրեմիեր լիգայի չորրորդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը՝ զիջելով «Բրայթոնին» (0:4):
Պորտուգալացի հարձակվողը միշտ մասնակցել է կա՛մ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, կա՛մ գոնե ընտրական մրցաշարին (ինչպես «Սպորտինգի» հետ՝ 2002/03 մրցաշրջանում:
Այսպիսով, Ռոնալդուի այս տպավորիչ շարքը կընդհատվի, եթե նա ամռանը կամ ձմռանը չտեղափոխվի Չեմպիոնների լիգայում հանդես եկող որևէ թիմ։