«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հույս ունի, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում իր թիմը կհաղթի «Ռեալին»։
«Ասել եմ, որ ուզում եմ եզրափակչում խաղալ «Ռեալի» հետ, որ 2018-ից հետո ռևանշի հասնեմ։ Նախորդ անգամ մենք պարտվեցինք, ես վնասվածք ստացա։ Հույս ունեմ ու հավատում եմ, որ այս անգամ կկարողանանք հաջողության հասնել»,- Սալահի խոսքերն է փոխանցում The Anfield Talk-ը։
-Ձեր մեկնաբանությունները նրանց լրացուցիչ մոտիվացիա կհաղորդեն։
-Նշանակություն չունի։ Սա եզրափակիչ է։ Նրանք ուզում են հաղթել, մենք ուզում ենք հաղթել։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով է ավելի շատ ուզում դա։
Եվ ես հավատում եմ, որ մենք ավելի շատ ենք ուզում հաղթել, բայց եկեք խաղանք ու հաճույք ստանանք ֆուտբոլից։