Լեհաստանի առաջնության 32-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Շլյոնսկին» ու 1-1 ավարտեց հանդիպումը։
28-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, բայց 51-ին «Պոգոնը» կարողացավ հավասարեցնել այն ու փրկվեց պարտությունից։
Հյուրերի կազմում 71-րդ րոպեից խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
«Պոգոնը» մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։