Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ-2»-ին և 5-1 հաշվով հաղթանակ տարավ։
Տանտերերի կազմում աչքի ընկան Ռադիկ Սարգսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գրիգոր Հովհաննիսյանը և Կարեն Դավթյանը։
«Ալաշկերտ-2»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Նավոյանը, իսկ թիմի միակ գոլը խփեց Էդգար Կարապետյանը։