Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվել էր «Տորինոյին» ու հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 0-1 հաշվով։
Առաջին կեսն անցավ առանց գոլերի, իսկ 60-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, սակայն գնդակին մոտեցած Ինսինյեն վրիպեց։
Թիմակցի սխալը շտկեց Ֆաբիան Ռուիսը՝ գոլի հեղինակ դառնալով 73-րդ րոպեին և հաղթանակ պարգևելով «Նապոլիին»։
Այս խաղից հետո «Տորինոն» 47 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է, իսկ «Նապոլին» 73 միավորով 3-րդն է։