«Նապոլիի» նախկին կիսապաշտպան Մարեկ Համշիկը բարձր է գնահատել ակումբի խաղն այս մրցաշրջանում։
«Ես հիասթափվա՞ծ եմ, որ «Նապոլին» տիտղոսի համար չի պայքարում: Համաձայն չեմ, գրեթե ամբողջ մրցաշրջանում թիմը իրեն հիանալի դրսևորեց։ Տրամադրություն կա, խաղ կա, պայմաններ կան, Սպալետին ստեղծել է դրանք։ «Նապոլին» երկար տարիներ պայքարի մեջ է, 2018 թվականին տիտղոսը շատ մոտ էր»,-Համշիկի խոսքերն է մեջբերում corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երկու տուր առաջ «Յուվենտուսը» կորցրեց չեմպիոնությունը հաղթելու հնարավորությունը։ Թիմը 69 միավորով չորրորդ տեղում է՝ առաջատար «Ինտերին» զիջելով 9 միավորով։ «Միլանը» 77 միավորով այժմ երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը 70 միավորով եզրափակում է «Նապոլին»։