Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է հարձակվող Դուշան Վլահովիչի խաղը Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ջենոայի» դեմ խաղում (1:2) թիմի պարտությունից հետո.
«Ես գոհ եմ նրա խաղից, տեխնիկական տեսանկյունից դա նրա լավագույն խաղերից մեկն էր։ Նա նույնպես շատ էր վազում, վերջում ես նրան հանգստանալու հնարավորություն տվեցի։ Ես մի քանի անգամ փորձեցի բացատրել, որ Վլաչովիչը պետք է աճի և գտնի անհրաժեշտ հավասարակշռությունը, բայց եթե սա ասեմ, ինձ վրա հարձակվում են, թվում է, թե չեն ուզում ինձ հասկանալ։
Նա պետք է իրեն հարմարավետ զգա և սովորի խաղալ ճիշտ տեմպով, եթե գոլ չի խփում, իրեն մեղավոր է զգում, բայց սխալվում է։ Ես հաճախ եմ նրան դա ասում, և վստահ եմ, որ նա կհասկանա»,- ասել է Ալեգրին։
Դուշան Վլահովիչն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 13 խաղ Ա Սերիայում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։