Կիրակի՝ մայիսի 8-ին,«Ուրարտուն» կփորձի 4-րդ անգամ նվաճել Հայաստանի գավաթ՝ մրցելով «Նորավանքի» հետ, որն իր պատմության մեջ առաջին անգամ կպայքարի բաղձալի տիտղոսի համար։
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը երկրպագուներին կոչ է արել «Հանրապետական» մարզադաշտից հետևել հանդիպմանը, նաև հայտնել է, որ ինքը ևս ներկա է լինելու խաղին և երկրպագելու է «Ուրարտուին», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Տեսանյութը՝ այստեղ։
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նույնպես բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում է մարզադաշտ՝ գավաթի եզրափակչի կարևորագույն մրցավեճում աջակցելու «Ուրարտուին»։