«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»:
Իտալական մամուլը հայտնում է, որ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել կողմերի միջեւ։
«Յուվեն» վաղուց է ցանկանում ձեռք բերել Միլինկովիչ–Սավիչին։ .
Աղբյուրի համաձայն՝ բանակցային գործընթացում «Յուվենտուսին» հաջողվել է առաջ անցնել «Մանչեսթեր Յունայթեդից»։ Պատճառներից մեկն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գալիք մրցաշրջանում ամենայն հավանականությամբ չի խաղա Չեմպիոնների լիգայում։