Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին ՉԼ կիսաեզրափակչում «Ռեալին» պարտվելուց հետո խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Գվարդիոլան էլեկտրաֆիկացված էր, նա գոռում էր Մահրեզի ու Ֆոդենի վրա։ Պիտի թույլ տար, որ ֆուտբոլիստները կենտրոնանային խաղի վրա։ Խենթություն, նա նյարդայնանում էր ողջ խաղի ժամանակ։ Նույնիսկ տեսնում էինք, որ ասիստենտները երբեմն չէին պատասխանում նրա խոսքերին։
Շատ եմ հարգում Գվարդիոլային ու այն, ինչ նա արել է։ Բայց եթե նա մեծ ուշադրություն է ուզում իր հանդեպ և ուզում է հանճար թվալ․․․Եթե վաղը նույն արդյունքը կրկնի հասարակ թիմի հետ, որը 3 միլիարդ բյուջե չունի, կասեմ, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Հիմա դա այդպես չէ։ Արդյունքը դաժան է։
Գվարդիոլան արդեն 11 տարի է՝ չի հաղթել Չեմպիոնների լիգան․ այն ժամանակվանից ի վեր, ինչ Լիոնել Մեսսին իր թիմում չէ»,- Պետիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։