Կլարենս Զեեդորֆը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիին» ու ՊՍԺ-ին պակասում է բնավորությունը։
««Մանչեսթեր Սիթին», ինչպես և ՊՍԺ-ն, նման խաղերի համար բնավորություն չունեն։ «Ռեալի» բնավորությունն այն է, ինչ չես ստեղծի մեկ, երկու կամ նույնիսկ տասը տարում։ Խոսքը մարդկանց մասին է, որոնք գալիս են ակումբ ու զգում, որ դարձել են իրենցից ավելի նշանակալի մի բանի մասնիկ։
Եթե «Ռեալը» դուրս է մնում ՉԼ 1/8 եզրափակչից, խաղացողները չեն կարող դուրս գալ փողոց։ Մանչեսթերում նման ճնշում չկա, այնտեղ ամեն ինչ այդպես չէ։
«Մանչեսթեր Սիթիի» խաղացողների վրա լրիվ այլ մակարդակի ճնշում է՝ այս ակումբի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ»,- «Ռեալի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Amazon Prime Videw Italia-ն։