Իտալացի հայտնի մարզիչ Արիգո Սակին խոսել է Մադրիդի «Ռեալի»` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին։
«Մադրիդի «Ռեալն» անմահ է ֆուտբոլային իմաստով. այս թիմում ուժերը բոլորովին չեն սպառվում, նրանք երբեք չեն հանձնվում և հոգեպես շատ ուժեղ են։
Սա Անչելոտիի մեծ վաստակն է։ Նա նրանց ուժ տվեց, մեծ վստահություն հաղորդեց իր նկատմամբ, հմտորեն ղեկավարում է խաղը և կատարում կարևոր փոխարինումներ։
Սա սովորական բախտ չէ, դա տարբեր ասպեկտների մի ամբողջ շարք է, որոնք գտնվում են, այդ թվում՝ ֆուտբոլի խաղադաշտից շատ հեռու»,- մեջբերում է Սակիին Corrieredellosport-ը: