Մայիսի 4-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում մադրիդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտել է թիմի հանդերձարան՝ շնորհավորելու ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։