«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի եզրափակչին Մադրիդի «Ռեալի» դեմ։
«Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ մադրիդյան ակումբի հաղթանակից հետո եգիպտացին իր Instagram-ում գրել է. «Մենք չլուծված հարց ունենք»։
2018 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլն» ու «Ռեալը» հանդիպել էին միմյանց։ Սալահն այդ խաղում վնասվածք ստացավ առաջին խաղակեսում Սերխիո Ռամոսի հետ պայքարի արդյունքում և փոխարինվեց։ Արդյունքում խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 3:1 հաշվով:
Այս տարի մայիսի 28-ին Փարիզում կայանալիք Չեմպիոնների լիգայի գավաթը ևս կխաղարկեն «Լիվերպուլն» ու «Ռեալը»։