«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 6-րդ անգամ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլից: Այս մասին հայտնում է OptaJoe-ն: 2009/2010 և 2011/2012 մրցաշրջաններում նա դուրս է մնացել «Բարսելոնայի» հետ, 2013/2014, 2014/2015 և 2015/2016 մրցաշրջաններում՝ «Բավարիայի», իսկ 2021/2022 մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Այս ցուցանիշով նա կրկնել է Ժոզե Մոուրինյուի հակառեկորդը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 1-3 հաշվով պարտվեց «Ռեալին»: Առաջին խաղն ավարտվել էր անգլիական թիմի՝ 4-3 հաշվով հաղթանակով: Այդ կերպ, երկու խաղերի արդյունքում «Ռեալը» հաղթել է 6-5 հաշվով և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
ՉԼ եզրափակիչում «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ: