Մայիսի 4-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում մադրիդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Թիմերն արդեն հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2018 թվականին։ Այն ժամանակ մադրիդցիները հաղթեցին 3։1 հաշվով։
«Ինձ համար «Լիվերպուլի» դեմ եզրափակիչը նման է դերբիի, քանի որ ես մնում եմ էվերտոնցի: Ուրախ եմ, որ եզրափակչում եմ հայտնվել մեկ այլ հիանալի մրցակցի դեմ։ Մենք սովոր ենք դրան։ Դա ֆանտաստիկ ֆուտբոլային խաղ է լինելու»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,85։