Մայիսի 4-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում մադրիդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման լրացուցիչ ժամանակում իրացրեց 11 մետրանոցը։ Այժմ ֆրանսիացին այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 43 պաշտոնական խաղերում խփել է 43 գոլ։
Այսպիսով, նա կրկնեց Ալֆրեդո դի Ստեֆանոյի (1956/57) և Ուգո Սանչեսի (1986/87) ցուցանիշները։ Ակումբային ռեկորդը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին՝ 61 գոլ 2014/15 մրցաշրջանում։
Հավելենք, որ Բենզեման ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում վերջին 56 տարիների ամենաարդյունավետ մրցաշրջան անցկացնող ֆուտբոլիստն է։ Բացի «Ռեալի» կազմում խփած 43 գոլերից, Կարիմը 5 գոլ ունի իր ակտիվում նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում։ 1965/66 մրցաշրջանում Ֆիլիպ Գոնդեն 51 գոլ էր խփել «Նանտի» կազմում։