Մայիսի 4-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում մադրիդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն այս խաղում դուբլի հեղինակ դարձավ՝ բրազիլացին 90-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ հաջորդ րոպեին խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
Ըստ Opta-ի՝ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ոչ մեկին չի հաջողվել երկու գոլ խփել փլեյ-օֆֆում 90-րդ րոպեից հետո (ոչ լրացուցիչ ժամանակում):
Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Թիմերն արդեն հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2018 թվականին։ Այն ժամանակ մադրիդցիները հաղթեցին 3։1 հաշվով։ Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,85։