«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 3:1 հաշվով պարտությունը։
«Մենք մոտ էինք, բայց ի վերջո չկարողացանք դուրս գալ եզրափակիչ. ամեն ինչ պարզ է։. Առաջին խաղակեսում բավական լավ չխաղացինք, բայց լուրջ խնդիրներ ևս չունեցանք։ Խփած գոլից հետո մենք ավելի լավ խաղացինք։ Մենք գտանք մեր ռիթմը, և խաղացողները սկսեցին ավելի վստահ գործել։
Մեր գոլից հետո մրցակիցն անընդհատ գրոհում էր։ Բայց խնդիրը դրանում չէր։ Մենք ստիպված չէինք շատ դիմանալ, բայց ֆուտբոլը երբեմն անկանխատեսելի է լինում։
Նրանց խաղացողներից շատերը բավականին շատ մոտեցան մեր տուգանային հրապարակին, այդ թվում՝ Միլիտաոն, Ռոդրիգոն, Վինիսիուսը, Բենզեման: Նրանք երկու անգամ գրավեցին դարպասը։ Մենք լավ չխաղացինք այդ դրվագներում, բայց կիսաեզրափակիչում նորմալ է, երբ խաղացողները ճնշում են զգում: Մենք պետք է ընդունենք դա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Թիմերն արդեն հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2018 թվականին։ Այն ժամանակ մադրիդցիները հաղթեցին 3։1 հաշվով։ Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,85։